Թուրքիայի Օսմանիյե նահանգի բնակիչը հոր եւ կնոջ հետ վիճաբանության ժամանակ սպանել է նրանց եւ հեռանալով տնից ինքնասպանություն գործել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայից Նորվեգիա տեղափոխված 45-ամյա Օմեր Դաղի դեմ դատարանը որոշում է կայացնում՝ նրան զրկելով երեխաներից։  Դատարանի որոշումը հիմնավորել է նրանով, որ մասնագետների հայտնաբերել են, որ հայրը բռնություն է կիրառում երեխաների նկատմամբ։

Օմերը Թուրքիա գալուց հետո վիճաբանության մեջ է մտնում 83-ամյա հոր եւ 29-ամյա կնոջ հետ եւ իրեն չտիրապետելով՝ որսորդական հրացանով սպանել նրանց։

Սպանությունից հետո տնից դուրս է եկել եւ որոշ ժամանակ քայլելուց հետո ինքնասպան եղել։