Ապրիլի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Երեւանյան խճուղու թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա Արթուր Գալստյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:





























