Ապրիլի 7-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ ապրիլի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նրա վարած «Միցուբիշի Լեգնում» մակնիշի ավտոմեքենան Բաղաբերդ թաղամասի թիվ 5 շենքին հարակից ճանապարհահատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել մետաղյա տաղավարի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























