Ոստիկանության Բագրատաշենի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 37-ամյա Ռաֆիկ Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 24-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 1-ին մասի եւ 266 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: