Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 20.15-ին, բաժին է ներկայացել 44-ամյա Արմեն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2011 թ. մայիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասի եւ 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով: