Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 06.30-ին, ինքնաթիռով Ռոստով քաղաքից կամավոր ՀՀ է վերադարձել եւ «Զվարթնոց» օդանավակայանից բաժին տեղափոխվել 28-ամյա Համիկ Թ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի (խոշտանգում) 1-ին մասի մեղադրանքով: