Ապրիլի 7-ին, ժամը 02.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա Գոռ Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ ժամը 00.30-ին Երեւանի Շիրազի փողոցում, վիճաբանության ժամանակ, ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գոռ Մ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 21-ամյա Հարություն Տ.-ն, ով ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























