Ապրիլի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2103», «Օպել» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























