Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 43-ամյա Տիգրան Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:





























