Դուբայի «Galleries Lafayette» ռեստորանում աշխարհի ամենամեծ բուրգերն են պատրաստել: Դրանում թանկարժեք բաղադրիչներ չկան. պարզապես քունջութով հաց, կոտլետ, հազար, մարինացված վարունգ ու սոուս: Սակայն բարեգործական աճուրդում դրա գինը հասել է 25.960 դիրհամի (շուրջ 7 հազար դոլար):
Ըստ Kedem-ի, աշխարհի ամենաթանկ բուրգերը պատրաստել է անձամբ շեյխ Մոհամմեդ Բին Աբդուլլա ալ Թամին՝ ԱՄԷ-ում «Pink Caravan» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչը:





























