Ապրիլի 7-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների եւ Նոր Նորքի բաժնի ծառայողները Երեւանի Բագրեւանդի փողոցից, ապօրինի թմրամիջոցներ պատրաստելու եւ պրեկուրսորներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 48-ամյա Արթուր Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 սմ երկարությամբ, 6 սմ շեղբով ծալովի դանակ, 20 մլ տարողությամբ ներարկիչ՝ քացախաթթվի անհիդրիդի նմանվող 20 մլ սպիտակ հեղուկով:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: