Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 09.12-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երեւանյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 35 VO 938 եւ «Միթսուբիշի» մակնիշի 34 VV 798 համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից արտահոսքը:





























