Տաշիր քաղաքի թաղամասերից մեկում գտնվող «Հայ քար» ձեռնարկության տարածքում տեղակայված վագոն-նակում հայտնաբերվել է դիակ: Մեր տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, ժամը 10.20-ին, հայտնաբերվել է այդտեղ միայնակ բնակվող 63-ամյա տղամարդու դիակը: Ոստիկանոթյունից հաստատեցին NEWS.am-ի տեղեկությունը՝ հավելելով, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: