Մարտի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում 29-ամյա Արեւիկ Բ.-ն հաղորդում էր տվել, որ թիվ 259 երթուղու ավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 150 եվրո, 1.200 ռուբլի եւ 44.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 34-ամյա Գեղամ Վ.-ն, որը Երեւանի Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:





























