Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել 23-ամյա Ժորա Հ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն, որ 2014 թ. ընթացքում իր նախկին կնոջ` 27-ամյա Թեհմինե Մ-ի, նրա մոր` 46-ամյա Սուսաննա Բ.-ի, կնոջ եղբայրներ` 28-ամյա Վարդան Մ.-ի եւ 20-ամյա Էդմոնդ Չ.-ի հետ Աբովյան-Արզնի խճուղու վրա գտնվող շինությունից գողացել են էլեկտրական շարժիչներ եւ 200 լ տարողությամբ 3 տարա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վնասի չափը պարզվում է:

Գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:

Թեհմինե Մ-ն եւ Վարդան Մ.-ն բերման են ենթարկվել բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սուսաննա Բ.-ին, Էդմոնդ Չ.-ին, ինչպես եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: