Ապրիլի 5-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գլխի եւ ուսի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 17-ամյա Սուրեն Ն.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ վնասվածքն ստացել է Արզական գյուղում վայր ընկնելու հետեւանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արզական գյուղում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 27-ամյա Արամայիս Թ.-ն, 23-ամյա Նարեկ Թ.-ն եւ 20-ամյա Հովհաննես Թ.-ն ծեծի են ենթարկել Սուրեն Ն.-ին եւ պատճառել վնասվածքներ:
Սուրեն Ն.-ի հայրը հայտնել է, որ որդին իրողությունը ճիշտ չի ներկայացրել, քանի որ չի ցանկացել խնդիրներ ունենալ համագյուղացիների հետ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























