Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 8-ին, ժամը 20.40-ին, բաժին է ներկայացել 46-ամյա Աբել Կ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Կրասնադարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի մեղադրանքով: