Ապրիլի 8-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասից բերման են ենթարկել 65-ամյա Ռոբերտ Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. սեպտեմբերի 15-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով: