Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջացառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 8-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 40-ամյա Արթուր Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ եւ 118 /ծեծը/ հոդվածների մեղադրանքներով: