Պետությունն իր վրա կվերցնի հայտնի քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հուղարկավորության ծախսերը: Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է այսօր՝ ապրիլի 9-ի իր նիստում:
Կփոխհատուցվեն նաեւ Վահան Հովհաննիսյանի մարմինը Գերմանիայից (նա Գերմանիայում ՀՀ դեսպանն էր) Հայաստան բերելու ծախսերը: Նրա գերեզմանին հուշարձան կտեղադրվի:
Վահան Հովհաննիսյանը (1956-2014) ՀՅԴ ամենախարիզմատիկ դեմքերից մեկն էր: Նա 1999-2013 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր, իսկ 2013-ի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան:





























