Արդարադատության նախարարությունում նոր փոխնախարար կնշանակվի: Մեր տեղեկություններով՝ փոխնախարար է նշանակվելու ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը: Նա նշանակվելու է դեռեւս 2014թ սեպտեմբերին այդ պաշտոնից ազատված Արտյոմ Գեղամյանի փոխարեն:
Նա, ի դեպ, առաջադրվել էր ՄԻԵԴ դատավորների մրցույթում: Առաջին մրցույթում նա ամենաբարձր միավոր հավաքած երեք թեկնածուներից էր, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով մրցութային հանձնաժողովի որոշմամբ նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:




























