Հուլիսի 26-ի երեկոյան սկսվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի այցելությունը Թուրքիա: Անկարայում երկու երկրների վարչապետներ հանդիպել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում եւ 40 րոպե փակ դռների հետեւում բանակցություններ են վարել: Հանդիպումից հետո հյուրի պատվին պաշտոնական ընթրիք է մատուցվել: Ընթրիքին մասնակցել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Սպասվում է, որ Էրդողան-Քեմերոն հանդիպման ընթացքում, թուրք-բրիտանական հարաբերություններից բացի կքննարկվեն նաեւ Թուրքիայի ԵՄ անդամակցության, Կիպրոսի եւ այլ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ: Հաղորդում է CNN Turk-ը:
Նշենք, որ Քեմերոնի Թուրքիա այցելության ընթացքում կնորացվի եւ նորից կստորագրվի ռազմավարական համագործակցության թուրք-բրիտանական համաձայնագիրը: Այդ համաձայնագիրը ստորագրվել է երկու տարի առաջ` 2007-ին, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը այցելել էր Մեծ Բրիտանիա:



























