ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ապրիլի 13-15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Նա կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Անն Բրասերը հանդիպումներ կունենա ԱԺ խմբակցությունների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նախատեսված է նաեւ ԵԽԽՎ նախագահի հանդիպումը ԵՊՀ ուսանողների հետ: