Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 13.56-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի հանդամասում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարամեջ գյուղից դեպի գյուղի հանդամաս տանող ճանապարհի 2-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ:
Հրշեջ-փրկարարները «Սուզուկի» մակնիշի 20 ՕԼ 648 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























