Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հոլիվուդյան եւ ռուսական աստղերի լայն շրջապատ ունեցող Տիգրան Արզաքանցյանը Երեւանում չէ եւ չի մասնակցում ամերկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի այցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանը:
Պարոն Արզաքանցյան, ինչո՞ւ դուք եւս չեք մասնակցում Քիմ Քարդաշյանի այցին:
Ես ի՞նչ գործ ունեմ Քիմ Քարդաշյանի հետ, չէ, չէ, չէ, ես զբաղվում եմ բիզնեսով:
Չե՞ք հետաքրքրվում Քիմ Քարդաշյանի այցով:
Ոչ, ոչ, ես լրիվ իմ բիզնեսով եմ խորացել եւ իմ ընտանիքով:
Արտագաղթե՞լ եք Հայաստանից:
Չեմ արտագաղթել, գալիս եմ, շուտ-շուտ էլ գնում եմ, մեր բիզնեսը 90 տոկոսը դուրսն է, այդ շուկայով եմ զբաղվում, տնտեսական ծանր վիճակ է, դրա համար շուկան մեծացնում ենք, որ կարողանանք կամպանիան պահել:
Իսկ Դուք Քիմ Քարդաշյանի հետ անձնապես շփվե՞լ եք:
Ոչ:
Կցանկանայի՞ք այստեղ լինել, շփվել նրա հետ, մի տեղ էլ Դուք հրավիրեիք նրան:
Ոչ, ինքը իր բիզնեսի, իր ընտանիքի տեր է, Աստված իր հետ: Եթե ուզենայի, ես էլ այդտեղ կլինեի, բայց ինձ դա պետք չի:
Չե՞ք նախանձում ԱԺ պատգամավոր, ՄԻԱԿ քարտուղար Լեւոն Մարտիրոսյանին, ով ընթրել է Քիմ Քարդաշյանի հետ:
Ոչ, ես նախանձելու խասիաթ չունեմ, ով ուզում է լինի, ես ամեն հայի լավից ուրախանում եմ:
Իսկ ինչպե՞ս է Ձեր բիզնեսների վիճակը, Հայաստանից հանո՞ւմ եք բոլոր բիզնեսները:
Ծանր է, ճգնաժամ է բոլոր տեղ, Հայաստանից չենք հանում, կամպանիան ենք հանում ճգնաժամից: Հայաատանը իմ հայրենիքն է, իմ ծննդավայրը, ես շատ եմ սիրում եւ Հայաստանից ոչ մի տեղ գնացող չեմ:
Ավելի վաղ Տիգրան Արզաքանցյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ աշխարհում շատ մարդկանց, շատ աստղերի է ճանաչում, որոնցից մի քանիսն էլ իր հարեւաններն են, օրինակ՝ Մոնիկա Բելուչին: 10 տարուց ավելի է, ինչ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ճանաչում է բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային, ով եւս եղել է Հայաստանում: Հանրությունը հիշում է, թե ինչպես Instagram» եւ «Twitter» սոցիալական ցանցերի իր էջում Անաստասիա Վոլոչկովան Տիգրան Արզաքանցյանի հետ լուսանկար է տեղադրել եւ գրառում թողել, որտեղ ասվում է. «Միստիկա…, Մոնակո: Գիշեր: Զբոսանք: Բացվում է «Ֆերրարի»-ի ապակին, եւ ես դիմավորում եմ իմ ընկեր Տիգրանին…Մենք 10 տարվա ծանոթներ ենք»:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը





























