Ապրիլի 9-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Շահումյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների եւ դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 14/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, 35-ամյա կնոջ եւ վերջինիս 17-ամյա որդուն, այնուհետեւ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























