Փրկարար ծառայությունն ապրիլի 9-ին, ժամը 19.09-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել 1971 թ. ծնված Ա. Հ.-ի դին:





























