«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է՝ պետական բյուջեի գումարները «քամուն տալու» հարցում հետ չի մնում նաեւ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեն:

Բանն այն է, որ այս կառույցը 108 հազար դրամ է ծախսել՝ երեք հատ բույս գնելու համար: Կադաստրը 70 հազար դրամ ծախսել է 2 հատ սամշիտ, 18 հազար դրամ էլ՝ դեիֆենբախիա տեսակի բույս գնելու համար, դրան գումարած 3 հատ ծաղկաման, սեւահող, ինչպես նաեւ առաքման վճարը:

Իհարկե, որեւէ վատ բան չկա նրանում, որ Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի ղեկավարությունը ցանկանում է բույսերով գեղեցկացնել աշխատավայրը, սակայն այստեղ խնդիրն այն է, թե որքա՞ն են վճարում այդ նպատակով եւ միթե հնարավոր չէր ավելի էժան բույսեր գնել, մանավանդ՝ ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում