Icelandair ավիաընկերության՝ Ռեյկյավիկ-Դենվեր չվերթն իրականացնող օդանավին կայծակ է հարվածել։ Ինչպես գրում է Denver Post-ը, հարվածի հետեւանքով Բոինգ-757 ինքնաթիռի առաջնամասում անցք է գոյացել։
Ուղեւորները պատմել են, որ իրենք թռիչքից քիչ անց հարվածի ձայն են լսել եւ կարծել, թե օդաչուն արտահերթ վայրէջքի թույլտվություն է խնդրելու, հայտնում է Lenta-ն։
Քանի որ օդանավի համակարգը չի խափանվել, օդաչուն որոշել է շարունակել 8-ժամյա թռիչքը։ Հարվածի տեղում փոս ընկած մասը նկատել են միայն վայրէջքից հետո։
Ինքնաթիռը վայրէջք է կատարել սովորական ռեժիմով, ուղեւորներից ոչ ոք չի տուժել։





























