Ուզբեկստանում լեռնային ոլորաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետեւանքով 11 մարդ է մահացել, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:
«Կամչիկի լեռնային ոլորաններում (բարձրությունը 1200 մետր, միացնում է Ֆերգանայի դաշտը երկրի կենտրոնական մասին) բեռնատար մեքենան զառիթափին բախվել է երկու մարդատար մեքենաների: Վթարին զոհ է գնացել 11 մարդ»,-նշել են իրավապահները:
Ծանր բեռնատարը երկու մեքենաների բախվելուց հետո շրջվել է, մահացել է վարորդը եւ մարդատար մեքենաների բոլոր ուղեւորները (յուրաքանչյուրում եղել է 5-ական մարդ):





























