Ամերիկյան Իլինոյս նահանգում տորնադոյի հետեւանքով առնվազն 5 մարդ է մահացել:
Տարերային աղետը տեղի է ունեցել նահանգի հյուսիսում գտնվող Ֆեյրդեյլ փոքր քաղաքում: Associated Press-ի փոխանցմամբ՝ վնասվել է շուրջ 50 շինություն, հաղորդում է «Ռոսբալտը»:
Այս պահին աղետի վայրում շարունակվում են փլատակները հավաքելու աշխատանքները: Փրկարարները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:





























