Բուլղարական Վառնա քաղաքում հինգշաբթի փլուզված հյուրանոցի փլատակների տակից հանել են եւս 4 զոհի մարմին։ Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«4-րդ զոհի մարմինը հայտնաբերվել է այս գիշեր։ Նրա ինքնությունը դեռ պարզ չէ։ Որոնողական աշխատանքները ավարտվել են»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ 11-հարկանի «Վերոնիկա» հյուրանոցը փլուզվել էր ապրիլի 9-ի երեկոյան՝ կառույցների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ։ Շենքի փլուզման պատճառը անվտանգության կանոնների խախտումն է եղել։ Դեպքի մանրամասները պարզվում են։ Վերանորոգման աշխատանքները ղեկավարողը կալանավորված է։