Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 8137 ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9143-ի փոխարեն։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ մաքսային ծառայությունից, ներկրված ավտոմեքենաներից գանձված մաքսային վճարն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 10 մլրդ 220 մլն դրամ:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրված ավտոմեքենաներից միայն 738-ն է եղել ռուսական արտադրության։

Ներկրված ավտոմեքենաներից 3 303-ը եղել են մինչեւ 5 հազար, 2 558-ը՝ 5-10 հազար, 812-ը՝ 10-15 հազար, 902-ը՝ 15-30 հազար եւ 562-ը՝ 30 հազար դոլարից ավելի արժողությամբ։

Նշենք, որ կապված տնտեսական ճգնաժամի հետ, Հայաստան ներկրվող մեքենաների թվի կտրուկ նվազում է արձանագրվել: Այսպես. 2007թ.-ին Հայաստան էր ներկրվել 34 672,  2008թ.-ին՝ 41 910 ավտոմեքենա, ապա 2009թ.-ին ներկրված ավտոմեքենաների քանակը կտրուկ նվազել էր՝ կազմելով ընդամենը 17 296 հատ։