Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին կտեղափոխեն այլ աշխատանքի: Մեր տեղեկություններով՝ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը որոշել է նրան տեղափոխել Երեւան՝ այլ աշխատանքի: Առայժմ չի հաջողվել պարզել, թե որտեղ նա կանցնի այլ աշխատանքի եւ ով կլինի Շիրակի դատախազը:

Նշենք, որ տարեսկզբից Շիրակի մարզում մեկը մյուսի ետեւից աղմկահարույց դեպքեր են գրանցվում՝ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ: Ավելի վաղ պաշտոնանկ էին արել Շիրակի մարզի ոստիկանապետին, ոստիկանության տարածքային բաժանմունքի պետերին: Վարդան Նադարյանի փոխարեն այդ պաշտոնին նշանակվել էր Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը: