Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 10.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 09.10-ի սահմաններում քամու հետեւանքով վնասվել է Արարատի մարզի Տափերական գյուղի դպրոցի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ քամու հետեւանքով վնասվել է գյուղի դպրոցի տանիքի 300 քմ մակերեսով հատվածը:




























