Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներն օրերս ուշ երեկոյան, Սոթքի ոսկու հանքի մի հանքախորշից դուրս գալու պահին, բերման են ենթարկել 54-ամյա Խորեն Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հանքախորշ էր մտել հանքանյութ գողանալու եւ դրանից ոսկի ստանալու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:




























