Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 111 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 20-ամյա Արկադի Թ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված շենքի դիմացի ճանապարհահատվածից գողացել է ջրահեռացման դիտահորի մետաղյա կափարիչ՝ վաճառելու նպատակով:

Գողոնը հայտնաբերվել է:

***

Ապրիլի 9-ին, ժամը 00.30-ին, Արկադի Թ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարին Վանաձորի Սանկտ Պետերբուրգի փողոցից գողացել է դիտահորի մետաղյա կափարիչ, որը փետրվարի սկզբներին վաճառել է անծանոթ տղամարդու:

Կատարվում է հետաքննություն: