Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 9-ին, ժամը 18.55-ին, Երեւանի Բատիկյան փողոցի թիվ 2 տան մոտից բերման են ենթարկել 21-ամյա Նաիրա Կ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: