Ապրիլի 9-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները քաղաքի բենզալցակայանի դիմաց նկատել են նախկինում դատված 24-ամյա Մայիս Ս.-ին եւ 22-ամյա Վահագ Գ.-ին, որոնք ոտքերով եւ ձեռքերով հարվածներ էին հասցնում իրար, ինչի հետեւանքով վերջինս քթի շրջանում ստացել է վնասվածք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























