Ապրիլի 8-ին, ժամը 02.15-ին, 57-ամյա Սեբուհ Դ.-ն ոստիկանության Գառնիի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ ապրիլի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ոմն Հայկո եւ Մկրտիչ Գառնի-Երեւան ճանապարհին ծեծի են ենթարկել իրեն եւ հափշտակել 2.800 դոլար, 78.000 դրամ ու ոսկյա մատանի` պատճառելով 1.530.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հայկոն 41-ամյա Հայկ Հ.-ն է, իսկ Մկրտիչը` 51-ամյա Մկրտիչ Ղ.-ն է: Վերջիններս բերման են ենթարկվել Գառնիի բաժանմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գումարը եւ ոսկյա մատանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:





























