Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ին, 56-ամյա Սուսաննա Կ.-ն ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում ամուսնու եղբայրը` 61-ամյա Մանվել Ս.-ն, Կապանի Շահումյան փողոցի բնակարաններից մեկում ձեռնափայտով սպառնացել եւ հափշտակել է իր պայուսակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Մանվել Ս.-ն հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել: Խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված պայուսակը:
Կատարվում է քննություն:





























