Օրորս ոստիկանության Կապանի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ Կապանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի առանձնասենյակից գողացել են իր բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 31-ամյա Արթուր Ա.-ն, որը բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: