Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 09.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի եւ Տերյան փողոցների խաչմերուկում ծառը քամուց շրջվել է եւ խոչընդոտում է ավտոմեքենաների երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:

Փրկարարները մաքրել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը ծառի ճյուղերից: