Հոգեբանները փորձել են բացահայտել՝ կա՞ արդյոք կախվածություն ամուսնության որակի եւ առողջական վիճակի միջեւ եւ որքանո՞վ է մեծ սթրեսի ազդեցությունը փոխհարաբերությունների վրա:

Մի կողմից հետազոտության առաջին մասը ոչ մի նոր բան ցույց չի տվել: Հերթական անգամ հաստատվել է, որ սթրեսը զգալի ազդեցություն է ունենում զարկերակային ճնշման  եւ ընդհանուր առմամբ, սրտանոթային համակարգի վրա:

Ուսումնասիրողները հաստատել են, որ ամուսինները պետք է դիտարկել՝ որպես մեկ ամբողջություն, քանի որ սթրեսային վիճակը կարող է բացասաբար անդրադառնալ մյուսի առողջությանը, հայտնում է Informing-ը:

 Պարզվում է, որ տղամարդիկ շատ զգայուն են կնոջ սթրեսի նկատմամբ: Իսկ ահա հակադարձ կախվածություն գոյություն:

Մասնագետների կարծիքով, դա բացատրվում է այն հանգամանքով, որ ամուսինները իրենց երկրորդ կեսի աջակցության կարիքն ունեն եւ շատ սուր են զգում դրա պակասությունը: Բնականաբար, երբ կինը սթրես է ապրում, նա կարող է բավարար չափով աջակցություն ցուցաբերել իր ամուսնուն: