Ապրիլի 10-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մինսկի փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում ծառի ճյուղը քամուց պոկվել եւ ընկել է ճանապարհի վրա, խոչընդոտում է ավտոմեքենաների երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Նոր-նորքի կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ ծառի 2 ճյուղ (մեծ եւ փոքր) իջեցրել, մասնատել եւ տեղափոխել են անվտանգ տարածք:
***
Ապրիլի 10-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցում՝ Գուրգեն Մարգարյանի անվան մանկապարտեզի մոտակայքում, ծառը շրջվել եւ փակել է ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 38ա հասցեում` թիվ 41 մանկապարտեզի տարածքում գտնվող ծառի ճյուղը պոկվել եւ ընկել է ճանապարհի վրա՝ այն դարձնելով դժվարանցանելի:
Հրշեջ-փրկարարների եւ Աջափնյակ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակցի համատեղ ուժերով ծառի ճյուղը մասնատվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:
***
Ապրիլի 10-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարալանջի եւ Տերյան փողոցների խաչմերուկում ծառը քամուց շրջվել է եւ խոչընդոտում է ավտոմեքենաների երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Փրկարարները մաքրել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը ծառի ճյուղերից:
***
Ապրիլի 10-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիտոգրադյան փողոցում գտնվող հանրակացարանային շենքի տանիքի կառուցատարրերը պոկվել եւ կախվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները ապամոնտաժել են Նոր Արեշի 35-րդ փողոցի թիվ 127/1 հանրակացարանային շենքի տանիքի թիթեղյա ծածկը (10 քմ):




























