Պետական դավաճանության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվել է։ Ինչպես գրում է Turan-ը, նրա փաստաբանը նշել է, որ լրագրողի հանդեպ ոչ մի քննչական գործողություն չի տարվում եւ կալանքի ժամկետը երկարաձգելու կարիք չկար։
Հետաքննությունը իր գործողությունները հիմնավորում է փորձաքննությունների արդյունքները ստանալու անհրաժեշտությամբ։
2014թ. օրենսդրական փոփոխությունները թույլ են տալիս երկարաձգել նախնական քննության տակ գտնվող անձի կալանքի ժամկետը մինչեւ 13 ամիս։Բացառիկ դեպքերում դատարանը կարող է որոշում կայացնել երկարաձգել այդ ժամկետը եւս 6 ամսով։
«Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալել էին ապրիլի 19-ին Անկարայում եւ արտահանձնել Բաքվին, որտեղ նրան ձերբակալել էին Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով։ Հանրությանը տեսանյութ էին ցուցադրել, որտեղ երեւում էր, թե ինչպես է նա Թբիլիսիում ճաշում հայ իրավապաշտպանների հետ։ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հաղորդմամբ՝ այդ տեսանյութը ադրբեջանական հատուկ ծառայություններին էր ուղարկել ոմն Սամվել։





























