ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանն ու ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը մասնակցում են ապրիլի 9-ին Մոսկվայում մեկնարկած «Կատարողական վարույթի օրենսդրության զարգացման համակարգայնությունը. ներդաշնակեցման եւ համակարգման խնդիրը խորագրով» ռուս-գերմանական գիտա-գործնական երկօրյա համաժողովին: Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության «Ռուսաստանի իրավական ակադեմիա» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հիմնարկի կողմից:

Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի եւ Ռուսաստանի իրավական ակադեմիայի միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր: Փաստաթղթի շրջանակում նախատեսվում են համատեղ, անհատական եւ խմբային դասընթացներ, վարպետության դասերի կազմակերպում ուսանողների, գործող իրավաբանների եւ քաղաքացիների համար՝ իրավագիտության եւ իրավակիրառ գործունեության արդիական խնդիրների վերաբրեյալ, գիտական եւ գիտամեթոդական կոնֆերանսների, սեմինարների կազմակերպում, գիտական եւ գիտամեթոդական համատեղ ժողովածուների հրատարակում եւ այլն: