Եվրոպական ընկերությունները կարող են մասնակցել «Թուրքական հոսք» նախագծի իրականացմանը։ Նման կարծիք է հայտնել Հունաստանի էներգետիկայի նախարար Պանայոտիս Լաֆազանիսը Sputnik գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Այդ գազատարը կկառուցվի եւ կֆինանսավորվի մասնավոր ընկերությունների կողմից։ Դա մասնավոր նախագիծ կլինի, որը կֆինանսավորվի մի խումբ ընկերությունների կողմից։ Ֆինանսավորումները կլինեն հուսալի եւ բավական մեծ ծավալներով։ Ամենայն հավանականությամբ դրանք կլինեն ռուսական ընկերությունները, հունական ընկերությունները, հունական պետությունը եւ եվրոպական ընկերությունները»,- հայտարարել է Լաֆազանիսը։
Նախարարը նշել է, որ «Թուրքական հոսքը» ամենախոշոր եւ հավակնոտ նախագծերից մեկն է, որը շահավետ է հատկապես Հունաստանի համար, գրում է Gazeta-ն։
Հունաստանի շահը գազի արտոնյալ գնի մեջ է եւ տարանցիկ ուղուց ստացվող եկամուտը, որը կարող է հասնել օրական մի քանի հարյուր մլրդ եվրոյի։




























