Ռուսաստանում իր աշակերտի սպանությունը պատվիրած ուսուցչուհին դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Կնոջը մեղադրանք է ներկայացվել անչափահասի սպանություն պատվիրելը կազմակերպելու հոդվածով։ Մեղադրյալը իր մեղքը չի ընդունում եւ շարունակում է հերքել կատարած հանցագործության մեջ իր մեղքը»,- ասված է ՌԴ քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

Հետաքննությունը շարունակում է հարցաքննել դեռահասի եւ մեղադրյալի ծանոթներին ու հարազատներին