Ապրիլի 24-ին Ավստրիայում կաթոլիկներն ու բողոքականները Վիեննայի Սբ. Ստեփանոսի տաճարում տիեզերական պատարագ կմատուցեն: Այդ մասին հաղորդում է Վատիկանի ռադիոյի գերմանական խմբագրությունը: Պատարագը կանցնի կարդինալ Քրիստոֆ Շյոնբրունի մասնակցությամբ:

Ավստրիայում գործող  եկեղեցիների գլուխները կհարգեն քրիստոնյաների՝ հայերի ու հույների Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այդ մասին հաղորդվում է Ավստրիայի քրիստոնեական համայնքների ղեկավարների՝ հանրապետության բարձրագույն ղեկավարությանը՝ նախագահին, կանցլերին, Ազգային խորհրդի նախագահին, արտգործնախարարին ուղղված նամակում:

«Մենք հարգում ենք այդ հիշատակը մեկ նպատակով՝ որպեսզի նման իրադարձություններ այլեւս երբեք ու ոչ մի տեղ չկրկնվեն», - ասվում է նամակում: